«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ծառայություններով

Իտալական La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Կոբբի Մեյնուի ծառայություններով։

20-ամյա անգլիացին դժգոհ է իր սահմանափակ խաղաժամանակից ընթացիկ մրցաշրջանում, ինչի հետևանքով Նեապոլի ակումբը դիտարկում է նրան որպես հնարավոր ուժեղացում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Նշվում է, որ «Նապոլին» արդեն փորձել էր ձեռք բերել Մեյնուին անցած ամռանը, սակայն Ռասմուս Հյոյլունի տեղափոխությունից հետո «Յունայթեդը» փոխեց իր պլանները և որոշեց պահել խաղացողին։ Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, վարձակալության տարբերակը կրկին դարձել է իրատեսական։

Իտալական կողմը պատրաստ է առաջարկել պարզ վարձակալություն՝ առանց գնման պարտադիր պայմանագրի, քանի որ «Նապոլին» այս ձմեռը նախատեսում է անցկացնել առանց մեծ ծախսերի՝ կենտրոնանալով խելամիտ ֆինանսական քաղաքականության վրա։