«Մոնակոն» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Ֆրանսիական «Մոնակոն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ադի Հյուտերի հեռացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավստրիացի մասնագետը թիմը գլխավորել էր 2023 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ մոնեգասկները անցկացրել են 93 հանդիպում՝ արձանագրելով 49 հաղթանակ, 18 ոչ-ոքի և 26 պարտություն։

Հյուտերի ղեկավարությամբ «Մոնակոն» նախորդ մրցաշրջանում պայքարում էր Լիգա 1-ի առաջատարների թվում, սակայն ընթացիկ մրցաշրջանի անհաջող մեկնարկը ստիպեց ակումբի ղեկավարությանը փոխել մարզչական շտաբը։

Ակումբը մոտ օրերս կհայտնի նոր գլխավոր մարզչի անունը։