Հայտնի են Կիլիան Մբապպեի բուժզննման արդյունքները

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հոկտեմբերի 11-ին բուժզննում է անցել՝ կոճի վնասվածքից հետո, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բժշկական զննությունը ցույց է տվել, որ 26-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ։ «Արքայական ակումբի» մարզչական շտաբը վստահ է, որ Մբապեն կհասցնի ապաքինվել և կմասնակցի Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի՝ հոկտեմբերի 19-ին կայանալիք «Խետաֆեի» դեմ խաղին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածքն ստացել էր Ադրբեջանի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում՝ Ֆրանսիայի 3:0 հաշվով հաղթանակած խաղում։