Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածք ստացավ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Ադրբեջանի դեմ խաղում (3-0):
Ֆուտբոլիստը փոխարինվեց 83-րդ րոպեին:
«Նա նույն կոճի վնասվածքն ունի: Ցավը մեղմանում է, երբ նա հանգստանում է:
Խաղում շփումը անխուսափելի է: Նա անհարմարություն է զգում, ինչը լավ չէ», – Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: