Յուլիան Նագելսման. «Մենք արժանի էինք հաղթանակի»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Լյուքսեմբուրգի նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։

«Ամեն ինչ կատարյալ չէր, բայց մենք շատ բան ճիշտ արեցինք։ Անկասկած, ցանկություն կար, չնայած կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Մրցակիցը խորն էր պաշտպանվում, իսկ հեռացումից հետո՝ ավելի խորը։ Երբ խաղում ես այդքան խորը թիմի դեմ, լրացուցիչ խաղացող ունենալը նշանակություն չունի։

Ի վերջո, մենք արժանի էինք հաղթանակին, որը շատ անհրաժեշտ էր։ Մենք լավ ճնշեցինք և արագ հետ բերեցինք գնդակը։ Միշտ չէ, որ հեշտ է գոլային պահեր ստեղծել, երբ մրցակցի բոլոր ֆուտբոլիստները տուգանային հրապարակում են», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում Kicker-ը: