«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է ֆուտբոլային կարիերան ավարտելու իր որոշման մասին։
«Ակնհայտ է, որ դա որոշում էր, որը ես պետք է կայացնեի։ Ես գիտեի, որ հավասարակշռված մոտեցումն էր լավագույնը։ Ես ֆիզիկապես դեռ լավ եմ, բայց ամեն ինչ կշռադատելուց հետո կարծում եմ, որ սա ամենաարդար որոշումն է։
Երբ ես հայտնվում եմ այնպիսի իրավիճակում, երբ չեմ պատրաստվում 100%-ով տալ կամ չեմ պատրաստվում տալ այն ամենը, ինչ ուզում եմ, նախընտրում եմ մի կողմ քաշվել։ Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է», – Ալբայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
36-ամյա Ժորդի Ալբան «Բարսելոնայի» լեգենդ է, որտեղ նա անցկացրել է 2012-ից 2023 թվականներին։ Նա կատալոնացիների հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգան և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։
Այս մրցաշրջանում Ժորդի Ալբան «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով տասը գոլային փոխանցում։