Ջոն Օբի Միկելը կազմել է Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականը

Ջոն Օբի Միկելը, ով հանդես է եկել «Չելսիում» 2006–2017 թվականներին և անցկացրել 372 խաղ՝ խփելով 6 գոլ ու կատարելով 12 գոլային փոխանցում, կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության խորհրդանշական հավաքականը, հայտնում է talkSPORT-ը։

Ըստ նրա ընտրության՝ թիմը ընդգրկում է՝

Դարպասապահ: Պետեր Չեխ

Պաշտպաններ: Քայլ Ուոքեր, Ջոն Թերի, Թոնի Ադամս, Էշլի Քոուլ

Կիսապաշտպաններ: Փոլ Սքոուլզ, Նգոլո Կանտե, Մոհամեդ Սալահ, Էդեն Ազար

Հարձակվողներ: Դիդյե Դրոգբա, Թիերի Անրի