«Ինտերը» նոր դարպասապահ է փնտրում

Միլանի «Ինտերը» նախատեսում է ամռանը նոր դարպասապահ ձեռք բերել՝ որպես Յան Զոմերի փոխարինող, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շվեյցարացի դարպասապահը դեկտեմբերին կդառնա 37 տարեկան, իսկ նրա գործող պայմանագիրը «ներաձուրիի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է 2026 թվականին լուրջ ներդրումներ կատարել դարպասապահական գծի ամրապնդման համար։

Այս պահին դիտարկվում են երկու հիմնական թեկնածու՝ «Ֆրայբուրգի» 23-ամյա Նոա Ատուբոլուն և «Կալյարիի» 24-ամյա Էլիա Կապրիլեն։ Transfermarkt-ի տվյալներով՝ առաջինի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն եվրո, իսկ երկրորդինը՝ 11 միլիոն։

Հիշեցնենք, որ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Քրիստիան Կիվուի գլխավորած «Ինտերը» վեց խաղում ընդունել է 8 գոլ։