Ֆրանչեսկո Տոտտին հայտնել է, թե Ա Սերիայում որ ֆուտբոլիստներին է հետևում

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտնել է, թե Իտալիայի առաջնությունում որ ֆուտբոլիստներին է հետևում։

«Եկեք այսպես ասենք, այս պահին իտալացի տաղանդներ շատ չկան։ Միակ մեկը, ում հետևում եմ, չնայած նա իտալացի չէ, Նիկո Պասն է։ Նա իսկապես հետաքրքրում է ինձ։ Նա մեծ ապագա ունի», – Տոտտիի խոսքերն է մեջբերում Calciomercato.com-ը։

Պասը «Ռեալ Մադրիդի» սան է։ 21-ամյա արգենտինացին միացել է «Կոմոյին» 2024 թվականի ամռանը։ Նա իտալահկան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել ինը գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։