Teamtalk-ի փոխանցմամբ՝ «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է լքել Գերմանիան և տեղափոխվել Մեծ Բրիտանիա։ Լրագրողների տվյալներով՝ Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» հետաքրքրված է ֆրանսիացի խաղացողի հետ պայմանագիր կնքելով։
«Մերսիսայդցիները» պլանավորում են բանակցություններ սկսել խաղացողի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ուպամեկանոյի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։
Պաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։