«Չելսին» և «Բարսելոնան» կարող են մրցել «Յուվենտուսի» ֆուտբոլիստի համար

«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

Ինչպես հայտնում է Gazzetta dello Sport-ը, «թոշակառուները» մտադիր են վերսկսել բանակցությունները 20-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով։ «Ծեր սինյորան» իր հերթին ցանկանում է պահել իր թիմում աստղային ֆուտբոլիստին։

Քենան Յիլդիզը 2025/26 մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ խփելով հինգ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։