Teamtalk-ի լրագրողների փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել եվրոպական մեկ այլ ակումբ։
«Բավարիան» հետաքրքրված է 31-ամյա աստղային կիսապաշտպանի ծառայություններով։ Գերմանական գրանդը պատրաստվում է առաջարկ անել «Կարմիր սատանաներին»։ Մինչդեռ, անգլիական ակումբը պորտուգալացուն գնահատում է 46 միլիոն եվրո։
Բրունոն պայմանագրային պարտավորություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականի կեսերը։ 2025/2026 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ութ խաղի՝ խփելով երկու գոլ։