«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին։ Իբայ Լյանոսի TikTok էջում հարձակվողը նշել է, որ իր հայրենակից Զինեդին Զիդանին առաջին տեղում է դասում։
Նա երկրորդ տեղում է դրել «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսիին։ Երրորդ տեղում է լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան, չորրորդում՝ հոլանդացի Յոհան Կրոյֆը, իսկ հինգերորդում՝ Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը։
Զիդանը խաղացել է «Կան»-ում, «Բորդոյում», «Յուվենտուսում» և «Ռեալ Մադրիդում»։ Ֆրանսիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 108 խաղ՝ խփելով 31 գոլ։