«Միլանի», «Ինտերի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է չորս մարզիչների անուններ, ովքեր փոխել են ֆուտբոլը։
«Իմ կարիերայի ընթացքում եղել են Ֆաբիո Կապելլոն, Ժոզե Մոուրինյոն, Պեպ Գվարդիոլան և Կառլո Անչելոտտին։ Այս չորսն են այն, ինչ ժամանակակից ֆուտբոլն է, և նրանք փոխել են այն։
Հուսով եմ, որ Բրազիլիան կհաղթի իմ ընկեր Անչելոտտիի համար։ Ես նրանց եմ երկրպագում։ Ամեն ինչ, ինչին նա դիպչում է, ոսկի է դառնում։ Տեսնենք, թե արդյոք նա կկարողանա նույնը անել Բրազիլիայի հետ», – շվեդի խոսքերն է մեջբերում Goal-ը։