«Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Caughtoffside-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են երեք ակումբներ։ Խոսքը «Ասթոն Վիլայի», Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Հնարավոր տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։
Դարպասապահը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։