Սթիվեն Ջերարդը շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

Սթիվեն Ջերարդը շուտով կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ 45-ամյա մասնագետին հետաքրքրում է Չեմպիոնշիփի նորեկ «Ռեքսհեմը»։

Ինչպես հայտնում է Sun Sport-ը՝ «Ռեքսհեմը» լրջորեն քննարկում է «Լիվերպուլի» լեգենդին ներկայիս մարզիչ Ֆիլ Պարկինսոնին փոխարինելու հարցը։ Սթիվեն Ջերարդը գործազուրկ է հունվարին «Ալ-Իթիֆաքից» հեռանալուց ի վեր։

Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում «Ռեքսհեմը» ներկայումս զբաղեցնում է 21-րդ տեղը։