Ռիչարլիսոնը կարող է լքել Եվրոպան

«Թոթենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը կարող է լքել Անգլիան և տեղափոխվել ԱՄՆ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հարձակվողը հնարավորություն ունի կարիերան շարունակելու MLS-ում։ Բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Օռլանդոն»։ Ամերիկյան ակումբը կփորձի նրան ձեռք բերել հաջորդ ամռանը։

Ռիչարլիսոնը այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայի յոթ հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։