Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է նոր տրանսֆերային քայլերի՝ թիմի հարձակողական գիծը ուժեղացնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Cadena SER ռադիոկայանի El Larguero հաղորդմանը, «արքայական» ակումբը կրկին հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։
Նշվում է, որ Հոլանդը կրկին հայտնվել է «սերուցքայինների» ցանկում՝ կապված Վինիսիուս Ժունիորի ապագայի շուրջ գոյացած անորոշության հետ։ Վերջին շաբաթներին շրջանառվում էին լուրեր, թե մադրիդյան ակումբը բրազիլացի հարձակվողին զգուշացրել է հնարավոր վաճառքի մասին։
Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2034 թվականի կեսը, իսկ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է շուրջ 180 միլիոն եվրո։