«Ռեալ Մադրիդը» Վինիսիուսին զգուշացրել է հնարավոր վաճառքի մասին

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հիասթափեցնող ազդանշան է ստացել ակումբի ղեկավարությունից։

Diario Sport-ի տվյալներով՝ ակումբը զգուշացրել է Վինիսիուսին, որ նա կվաճառվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե շուտով չհամաձայնվի նոր պայմանագրի պայմաններին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացին կարող է լքել ակումբը արդեն հունվարին։

Այս մրցաշրջանում 25-ամյա Վինիսիուսը բոլոր մրցաշարերում տասը խաղում խփել է հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Բրազիլացու գործող պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։