Վերլուծաբան Կառլես Պլանշարտը, որը նախկինում աշխատել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում, իր կարծիքն է հայտնել իսպանացի մարզչի ապագայի վերաբերյալ «Մանչեսթեր Սիթիում»։
«Միայն Գվարդիոլան կարող է այս որոշումը կայացնել։ Ես կարծում եմ, որ նախագիծը պետք է տևի մոտ հինգ-վեց տարի։ Ոչ ավելի։ Դրանից հետո նա պետք է դադար վերցնի։ Ես խորհուրդ եմ տալիս Գվարդիոլային նոր աշխատանք փնտրել, քանի որ նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու», – վերլուծաբանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի ամռանը։ 54-ամյա իսպանացու գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։