Անգլիացի ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը, ով վերջերս խաղացել է Իսպանիայում, կասկած չունի, որ Լամին Յամալն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
Յամալը «Ոսկե գնդակի» հավակնորդ էր, բայց այն բաժին հասավ մեկ այլ խաղացողի՝ Ուսման Դեմբելեն։
«Ինձ համար աշխարհի լավագույնը այս պահին Լամին Յամալն է», – ասել է Գրինվուդը՝ ըստ derby․it-ի։ Գրինվուդը, ով լքել էր «Մանչեսթեր Յունայթեդը» վիճահարույց իրավիճակի պատճառով, ներկայումս խաղում է ֆրանսիական «Մարսել» ակումբում։
Ակումբի կազմում անցկացրած ինը խաղերում նա խփել է երեք գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։