«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է իր վնասվածքի և Ֆրանսիայի հավաքականի ճամբար մեկնելու որոշման մասին։
Նախկինում հաղորդվել էր, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը կարող է բաց թողնել Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև խաղը կոճի վնասվածքի պատճառով։
«Մենք այս մասին խոսում ենք վերջին մարզական հավաքի ժամանակ տեղի ունեցածի պատճառով, բայց դա միշտ էլ եղել է, քանի որ ակումբներն են վճարում, իսկ ֆուտբոլիստների համար ազգային հավաքականը ամենակարևորն է. այն անգին է։ Մադրիդում ամեն ինչ հիանալի անցավ, ամեն ինչ շատ պարզ էր։ Ես մի փոքր խնդիր ունեմ կոճի հետ, բայց ասացի, որ ուզում եմ խաղալ, և նրանք ինձ վրա որևէ սահմանափակում չդրեցին», – մամուլի ասուլիսում ասել է Մբապպեն։
Ֆրանսիա – Ադրբեջան խաղը կկայանա հոկտեմբերի 10-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։