«Յուվենտուսի» կիսապաշտպան Քենան Յիլդիզի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։
Ինչպես վերջին շաբաթներին բազմիցս հաղորդվել է, «Ծեր սինյորան» պատրաստվում է երկարաձգել կիսապաշտպանի գործող պայմանագիրը, սակայն 20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ այլ առաջատար ակումբների հետաքրքրության մասին լուրերը շարունակում են տարածվել։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Բարսելոնան» երազում է Յիլդիզին Յամալի հետ թիմակից դարձնել հարձակման գծում։ «Չելսին» նույնպես հետաքրքրված է «Յուվենտուսի» երիտասարդ աստղով։
Transfermarkt-ը Քենան Յիլդիզի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։