«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ աշխատելու յուրահատուկ կողմերի մասին։
«Սա միայն սկիզբն է։ Մենք միասին աշխատում ենք ընդամենը մի քանի ամիս, բայց ինձ շատ է դուր գալիս նրա ուշադրությունը մանրուքների նկատմամբ։ Նա շատ մանրակրկիտ է, մի որակ, որը տիրապետում է մեծ մարզիչներին։ Նրա հետ մարզվելը ինտենսիվ է և հատկապես զվարճալի։ Դա մարտահրավեր է, լրացուցիչ մոտիվացիա է տալիս, բայց միևնույն ժամանակ պահանջում է տոկունություն։ Նա միշտ օգնում է կենտրոնանալ, և այդ զգացողությունը օգնում է խաղադաշտում։
Ընդհանուր առմամբ, Կիվուն լավ աշխատանք կատարեց՝ մեզ մտքում էջը շրջելով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Անցյալը չես կարող փոխել, բայց կարող ես գրել ապագան», – 36-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
«Ինտերը» Ա Սերիայի վեց խաղից հետո ունի 12 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։