Հարի Մագուայրը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը չի պլանավորում լքել ակումբը պայմանագրի ժամկետի ավարտից հետո, ըստ talkSPORT-ի։

32-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ստիպված կլինի համաձայնվել աշխատավարձի զգալի կրճատմանը՝ պայմանագիրը երկարաձգելու համար։

Աղբյուրի տվյալներով՝ Մագուայրը ներկայումս տարեկան վաստակում է ավելի քան 11 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Մագուայրը մասնակցել է յոթ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։