Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ թիմի ավագ Հարի Քեյնը բաց կթողնի Ուելսի դեմ առաջիկա ընկերական խաղը։ Հարձակվողը դեռ չի ապաքինվել վնասվածքից, որը ստացել է «Բավարիայի» կազմում։
«Հարին բաց կթողնի հանդիպումը։ Նա վնասվածքը ստացել է «Բավարիայի» կազմում իր վերջին խաղում։ Մենք նրան հանգստանալու հնարավորություն ենք տվել։ Վստահ եմ, որ նա պատրաստ կլինի Լատվիայի դեմ խաղին», – մամուլի ասուլիսում ասել է Թոմաս Տուխելը։
Անգլիան հոկտեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ուելսի դեմ։ Հոկտեմբերի 14-ին նրանք կմրցեն Լատվիայի հետ 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։