Ալեքսիս Սանչեսը բացատրել է, թե ինչու է տոնել իր գոլը «Բարսելոնայի» հետ խաղում

«Սևիլիայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը բացատրել է, թե ինչու է տոնել իր գոլը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակի ժամանակ, չնայած խոստացել էր դա չանել։

«Այո, ես խոստացել էի չտոնել, բայց երբեմն ոգևորությունը ինձ տիրում է, և ցանկությունը ստիպում է դա անել», – Սանչեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Սանչեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին։ 141 խաղում չիլիացին խփել է 46 գոլ և կատարել 38 գոլային փոխանցում։