«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Բունդեսլիգայում 100 միավորի է հասել մյունխենյան ակումբի ղեկին։
Կոմպանին այս նվաճմանը հասել է իր 40-րդ խաղում՝ շնորհիվ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ տարած 3-0 հաշվով ջախջախիչ հաղթանակի։
Opta-ի տվյալներով՝ «Բավարիայի» պատմության մեջ միայն Պեպ Գվարդիոլան (39 հանդիպում) է 100 միավորից ավելի արագ վաստակել՝ գլխավորելով այն։
Վենսան Կոմպանին հավասարվել է Հանս-Դիտեր Ֆլիկի նվաճմանը և գերազանցել Խաբի Ալոնսոյին (47 հանդիպում)։