Անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը հույս ունի երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև տարեվերջ, ըստ The Telegraph-ի։
32-ամյա կենտրոնական պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հարի Մագուայրի աշխատավարձը կրճատվել է 25%-ով, քանի որ «Յունայթեդը» չի կարողացել որակավորվել Չեմպիոնների Լիգայում 2024 թվականի մայիսին, ուստի անգլիացին ներկայումս շաբաթական վաստակում է մոտ 140,000 ֆունտ ստեռլինգ։