Սերժիու Կոնսեյսաուն կգլխավորի սաուդյան ակումբը

Սերժիու Կոնսեյսաուն կգլխավորի Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադը», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Միլանի» և «Պորտուի» նախկին գլխավոր մարզիչը ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր՝ մնալով մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ 50-ամյա մասնագետը փոխարինելու է Լորան Բլանին, որը օրեր առաջ հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից՝ անկայուն արդյունքների պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում առաջին 4 տուրից հետո «Ալ Իթիհադը», որի կազմում հանդես է գալիս հարձակվող Կարիմ Բենզեման, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։