«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն նշանակվել է «Ալ-Իթիհադի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
50-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Պորտուգալացի մարզիչը նախկինում մարզել է «Օլհանենսեն», «Ակադեմիկան», «Բրագան», «Վիտորիան», «Նանթը», «Պորտուն» և «Միլանը»: