Sport.es-ը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդը» քննարկում է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի անվանումը փոխելու հարցը։
Աղբյուրի համաձայն՝ մարզադաշտի անվանումը կարող է կրճատվել մինչև «Բեռնաբեու», այդպիսով հանվելով լեգենդար ֆուտբոլիստի, մարզչի և Իսպանիայի հավաքականի նախագահի՝ Սանտիագո Բեռնաբեուի անունը։
Այս քայլը մարզադաշտի անվանումը կդարձնի ավելի հեշտ հիշվող, ինչը կհանգեցնի երկրպագուների բազայի ընդլայնմանը և ապրանքանիշի ֆինանսական աճին։
Սակայն ակումբի որոշ անդամներ և երկրպագուներ մերժում են այդ փոփոխությունը։
Հիշեցնենք, որ «Լոս Բլանկոսի» մարզադաշտի վերանորոգումը, որի արժեքը կազմել է ավելի քան 1.3 միլիարդ եվրո, սկսվել է 2019 թվականին։ Վերանորոգված մարզադաշտը տեղավորում է 85,454 հանդիսատես։