Նոր նշանակում «Ատլետիկոյում»

Մատեու Ալեմանին նշանակվել է Մադրիդի «Ատլետիկոյի» նոր մարզական տնօրեն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

62-ամյա մասնագետը կղեկավարի «Ռոխիբլանկոսի» հիմնական և երիտասարդական թիմերի գործունեությունը։

Ալեմանին 2021-2023 թվականներին նույն պաշտոնում աշխատել է «Բարսելոնայում», իսկ մինչ այդ՝ «Վալենսիայում» և «Մալյորկայում»։