«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջիկա խաղը Ադրբեջանի դեմ։ Խաղը կկայանա ուրբաթ օրը՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Ըստ Cope-ի՝ աստղային հարձակվողի մասնակցությունը խաղին կասկածի տակ է։ «Կապույտների» ավագը դեռ չի վերականգնվել «Ռեալ Մադրիդի» կազմում վերջերս կայացած խաղում ստացած վնասվածքից։
Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև խաղը մեկնարկում է Երևանի ժամանակով ժամը 22:45-ին։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 13-ին, ֆրանսիացիները կխաղան Իսլանդիայի դեմ։ Դիդիե Դեշամի թիմը երկու տուրից հետո վեց միավորով գլխավորում է իրենց ընտրական խումբը։