«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նպատակ ունի ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրոյին, հայտնում է Tuttosport-ը:
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, սակայն դրա երկարաձգումը քիչ հավանական է, ինչը նրան հունվարին հասանելի է դարձնում ավելի ցածր գնով։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։