Սթիվեն Ջերարդ. «Նա լավագույնը կլիներ Պրեմիեր Լիգայում»

«Լիվերպուլի» լեգենդար նախկին խաղացող Սթիվեն Ջերարդը անվանել է այն խաղացողին, ով կարող է փայլել ժամանակակից ֆուտբոլում:

Հայտնի նախկին կիսապաշտպանը առանձնացրել է Փոլ Սքոլզին, ով երկար տարիներ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Սքոլզին, անկասկած, կլիներ Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանը, եթե այսօր խաղար: Նա բոլորին կկոտրեր», – Ջերարդի խոսքերն է մեջբերում Anything Liverpool-ը:

Փոլ Սքոլզը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 1992-ից 2013 թվականներին՝ «Կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացնելով ավելի քան 700 խաղ:

Մանկունիացիների լեգենդը նաև 66 խաղ է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականի կազմում: