Թոմաս Տուխել. «Նա իր սերնդի լավագույն հարձակվողն է»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի վերջին հաջողությունները:

32-ամյա ֆուտբոլիստը աներևակայելի արդյունավետ է եղել մրցաշրջանի սկզբում՝ տասը խաղում խփելով 18 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:

«Քեյնը, անկասկած, իր սերնդի լավագույն հարձակվողն է: Հիմա նա հասել է նոր մակարդակի և խաղում խփում է երկու գոլ: Հարին վերելքի մեջ է, լի է վստահությամբ և ունակ է առաջնորդել և՛ «Բավարիային», և՛ Անգլիային: Նա հիանալի մարզավիճակում է: Ես ուրախ եմ, որ նա մեր ավագն է», – Sport Bild-ի հաղորդմամբ՝ Տուխելի խոսքերն է ասել: Հոկտեմբերի 9-ին Անգլիայի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Ուելսի դեմ, իսկ հինգ օր անց՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում Լատվիայի դեմ խաղալու է: