Էդեր Միլիտաոն հայտարարել է, որ մտածում էր կարիերան ավարտելու մասին

«Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոն խոստովանել է, որ լուրջ վնասվածքների պատճառով մտածում էր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

«Երկրորդ վնասվածքից հետո շատ մտքեր էին անցնում գլխովս։ Մտածում էի հեռանալու մասին, քանի որ դա հեշտ չէ, բայց կնոջս, դստերս և թիմակիցներիս աջակցությամբ ես այստեղ եմ և պատրաստ եմ խաղալ։

Դժվար երկու տարի էր՝ երկու շատ լուրջ վնասվածքներով։ Երկրորդ վնասվածքին այլ կերպ ես վերաբերվում, քանի որ արդեն գիտես գործընթացը։ Դա հեշտ չէ։ Պետք է շատ մոտ լինես ընտանիքիդ, Աստծուն…

Սովորական ռեժիմը վերանում է՝ մարզումները, անձնական կյանքը։ Հանկարծ դու տանն ես, կախված ես ուրիշների օգնությունից։ Փառք Աստծո, ես վերականգնվեցի և վերադարձա բարձրագույն մակարդակի», – Միլիտաոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

2023 թվականի օգոստոսի 12-ին պաշտպանը պատռեց ձախ ծնկի կապանների խաչաձև կապանը՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։ 2024 թվականի նոյեմբերին նա աջ ծնկի կապանների խաչաձև կապանի լրիվ պատռվածք ստացավ՝ վնասելով երկու մենիսկերը։ Այնուհետև Էդեր Միլիտաոն բաց թողեց գրեթե երկու մրցաշրջան։