Կրիշտիանու Ռոնալդու. «Պորտուգալիայի նպատակը 2026 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելն է»

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրել է թիմի նպատակները գալիք տարվա համար։

«Մենք պետք է մտածենք ներկայի մասին։ Իհարկե, մեր նպատակն է գնալ Աշխարհի առաջնություն և հաղթել, բայց մենք պետք է աստիճանաբար աշխատենք դրա ուղղությամբ։ Մնացել է երկու հանդիպում, և ինչպես իր ելույթում ասաց մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, մենք պետք է վայելենք պահը։ Մենք խաղում ենք տանը, մեր երկրպագուների առջև, և գիտենք, որ տանը խաղալը մեզ շատ ուժեղ է դարձնում։

Ինձ համար մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականի կազմում։ Ես միշտ զգում եմ, որ պորտուգալացիները մեր կողքին են, անկախ նրանից՝ խաղը լավ է ընթանում, թե ոչ՝ նրանք միշտ օգնում են մեզ։

Ես վստահ եմ, որ հաջորդ խաղերը լավ կընթանան, և մենք կարժանանանք Աշխարհի առաջնության ուղեգրի», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում A Bola-ն։