Բրունո Ֆերնանդեշը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը, հնարավոր է, իր վերջին մրցաշրջանն անցկացնի Անգլիայում:

«Կարմիր սատանաները» արդեն համաձայնել են 31-ամյա պորտուգալացուն վաճառել Սաուդյան Արաբիայի անանուն ակումբի՝ 100 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 115 միլիոն եվրո), հաղորդում է indykaila News-ը:

Տրանսֆերը, ենթադրաբար, կիրականացվի հաջորդ ամռանը: Գործարքը հաստատվել է բոլոր կողմերի կողմից. խաղացողը միայն պետք է վերջնականապես համաձայնեցնի իր պայմանագրի մանրամասները իր ապագա գործատուների հետ:

Հաստատվելու դեպքում Բրունո Ֆերնանդեշը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուին, որը 2009 թվականին 94 միլիոն եվրոյով վաճառվեց «Ռեալ Մադրիդին»: