«Թոթենհեմի» նախկին պաշտպան Սերխիո Ռեգիլոն կարիերան կշարունակի MLS-ի «Ինտեր Մայամիի» կազմում։
Sky Sports-ի տվյալներով՝ 28-ամյա իսպանացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները ամերիկյան ակումբի հետ։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև պայմանագիրը կգործի մինչև 2028 թվականի մրցաշրջանի ավարտը։
Ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալ է՝ նախորդ ամռանը «Թոթենհեմից» հեռանալուց հետո։