ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին ձեռք բերելով։
Ինչպես հայտնում է Africa Foot-ը՝ հղում անելով Defensa Central-ին, ֆրանսիական ակումբը պատրաստվում է կատալոնացիներին առաջարկել 230 միլիոն եվրո 18-ամյա ֆուտբոլիստի համար։
Իսպանացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Յամալի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։
Ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը Նեյմարի 2017 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն է 222 միլիոն եվրոյով։