Իսպանացի մասնագետ Չավին, ով նախկինում ղեկավարել է Բարսելոնան, հրաժարվել է Ռուսաստանում մարզչական աշխատանքի առաջարկից, հայտնում է Metaratings-ը։
Ռուսական Սպարտակի սպորտային տնօրեն Ֆրանսիս Կախիգաոն քննարկել է Չավիի հնարավոր թեկնածությունը ակումբի ղեկավարների հետ և նրան պաշտոն է առաջարկել, սակայն 45-ամյա մարզիչը որոշել է չընդունել այդ տարբերակը։
Նշենք, որ երկուշաբթի Սպարտակի ղեկավարությունը հաստատել է, որ շարունակելու է համագործակցությունը գործող գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ։ Նրա ղեկավարությամբ մոսկովյան թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 11 խաղերից հետո ունի 18 միավոր և այս պահին գտնվում է վեցերորդ հորիզոնականում։