Ուեյն Ռունին քննադատել է Մոհամեդ Սալահին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, հաղորդում է BBC-ն։

«Մենք բոլորս գիտենք, որ Սալահը մեծ ցանկություն չունի հետ նահանջելու և պաշտպանությանը մասնակցելու, բայց «Չելսիի» դեմ հանդիպման ժամանակ դա հատկապես աչքի ընկավ։

Երբ եզրային պաշտպանին պատռում էին թիկունքից, նա պարզապես նայում էր, թե ինչ է կատարվում։ Նա բավարար աջակցություն չէր ցուցաբերում թիմակիցներին՝ ի տարբերություն Վան Դեյկի։ Վերջին շաբաթներին Սալահը ստվերում է մնացել, և ես կասկածներ ունեմ նրա պրոֆեսիոնալ վերաբերմունքի նկատմամբ», — ասել է Ռունին։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա եգիպտոսցին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 10 խաղ, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։