«Ռեալ Մադրիդի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ «Բարսելոնան» չափազանց կախված է որոշակի ֆուտբոլիստներից:
««Բարսելոնան» ունի Եվրոպայի ամենագրավիչ ֆուտբոլիստներից մեկին, եթե ոչ ամենագրավիչը։ Բայց նրանք մեծ ռիսկի են դիմում, քանի որ Յամալի, Պեդրիի կամ Ռաֆինյայի վատ խաղի դեպքում, ցանկացած թիմ կարող է նրանց հաղթել։ Դա կարող է նույնիսկ նրանց դուրս թողնել Չեմպիոնների Լիգայից։
Նախորդ մրցաշրջանում հենց դա էլ տեղի ունեցավ կիսաեզրափակչում՝ «Ինտերի» դեմ խաղում։ Նույնը կարող է պատահել նաև այս տարի։ Ինչ-որ պահի «Բարսելոնան» անպայման կհանդիպի մի մրցակցի, որը կօգտագործի նրանց թույլ կողմերը», – Կրոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։