«Լիվերպուլի» նախկին խաղացող Սթիվեն Ջերարդը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու մասին:
«Ես այդպես չէի վարվի: Նա հիմա ապրում է այդ ռիսկի հետ: Հուսով եմ՝ ամեն ինչ նրա համար կստացվի, քանի որ ես սիրում եմ այդ ֆուտբոլիստին: Աշխարհի ցանկացած խաղացող կհետաքրքրվեր, եթե «Բարսելոնան» կամ «Ռեալ Մադրիդը» դիմեին նրան:
«Ռեալ Մադրիդը» իսկապես ուզում էր ինձ հետ պայմանագիր կնքել Մոուրինյոյի ղեկավարությամբ: Դա նույն ազդեցությունը չունեցավ, ինչ «Չելսիի» մասին լուրերը, քանի որ ամեն ինչ արագ փլուզվեց պայմանների և դրույթների պատճառով: Ես հասկանում եմ, թե ինչու է Տրենտտը դա արել: Գուցե նա ուզում է մարտահրավեր նետել իրեն: Նա ամեն ինչ հաղթել է «Լիվերպուլում», այնպես որ ես հասկանում եմ», – ասել է Ջերարդը Ռիո Ֆերդինանդի շոուի ժամանակ։