Ռոդրիգոն խոսել է առաջիկա «Էլ-Կլասիկոյից» ունեցած սպասելիքների մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ մրցակցությունը, հայտնում է As-ը։

Նախորդ մրցաշրջանում կատալոնական թիմը հաղթել է բոլոր չորս «Էլ-Կլասիկոներում»։

«Ավելի լավ է մոռանալ անցած մրցաշրջանը։ Անհրաժեշտ է ընդունել, որ նրանք այժմ ուժեղ են և վստահ։ Բայց մենք նույնպես հիանալի կազմ ունենք։

Առաջիկա «Էլ-Կլասիկոն» տեղի կունենա մեր ստադիոնում, ուստի պետք է ճիշտ պատրաստվենք հաղթելու համար», — նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։