Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի բացառում ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի վաճառքը, բայց միայն մեկ պայմանով, հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հստակեցրել է, որ Վալվերդեին կարող է ձեռք բերել միայն այն թիմը, որը կակտիվացնի նրա պայմանագրում նշված հրաժարագնի կետը՝ 1 միլիարդ եվրո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 9 խաղի և գրանցել 3 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։