«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», մտադիր չէ վերադառնալ անգլիական ակումբ, հայտնում է TeamTalk-ը։
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստը պլանավորում է շարունակել կարիերան «Բարսելոնայում»։ Իսպանական ակումբը պարտավորվել է մշտական պայմանագիր կնքել։ Տրանսֆերը կարող է ավարտվել 2026 թվականի ամռանը, երբ լրանա նրա վարձակալության պայմանագիրը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հայտնել է, որ Ռեշֆորդը ցանկանում է շարունակել խաղալ կատալոնացիների կազմում։
Անգլիացին միացել է «Բարսելոնային» 2025 թվականի հուլիսին։ 2025/26 մրցաշրջանում անգլիացին խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում 10 խաղում՝ բոլոր մրցաշարերում։