Ջուլիան Դրաքսլեր. «Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ջուլիան Դրաքսլերը, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Ահլիում», Լիոնել Մեսսիին և Նեյմարին անվանել է իր կարիերայի ամենաակնառու թիմակիցները։

«Ես միշտ ընտրում եմ Մեսսիին, քանի որ ինձ համար նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Բայց պետք է նաև ասեմ, որ երբ Նեյմարը 2017 թվականին ժամանեց ՊՍԺ, դա ինչ-որ յուրահատուկ բան էր։ Դա խելագարություն էր», – Դրաքսլերի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։

Նեյմարը ՊՍԺ-ի կազմում խաղացել է 173 խաղ՝ խփելով 118 գոլ և կատարելով 79 գոլային փոխանցում։ Մեսսին 75 խաղում խփել է 32 գոլ և կատարել 35 գոլային փոխանցում։